Երկիրի խմբագիրը այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու՞ է հեռացրել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի լուսանկարը հրապարակված նյութից


Հասարակություն


Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկիրի խմբագիրը այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու՞ է հեռացրել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի լուսանկարը հրապարակված նյութից: Խմբագիրը առանձնապես մեղք չունի, ասել են արել է: Վաղը ուրիշ բան կասեն, ուրիշ բան կանի: Խնդիրը «ասողների» մեջ է: Ցավում եմ, սա «կրելու ենք» դաշինքի գործելաոճն է՝ թիկունքից անընդհատ նենգաբար հարվածել ընդդիմությանը: Քաղաքական դաշտում բոլոր ընդդիմադիրները մեծ հաշվով միմյանց հետ հաշտ են, բացի մի հոգուց:

Իրականությունը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ քաղբանտարկյալներին բաժանել է յուրայինների և օտարների: Սա է իրականությունը, որքան էլ դառը լինի…

Եթե ազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հանդեպ այս գործելաոճը տարակուսանք է առաջացնում, ապա բանտարկված մարդու նկատմամբ արվածը կոնկրետ անուն ունի:

Խորհուրդ կտամ կանգ առնել և մտածել: Ենթադրում եմ, որ խորհուրդս չի լսվի, սակայն շարունակությունը հաստատ ձեր օգտին չի լինելու: Ընդդիմության միասնականության ձեր վերցրած ջահը շրխկալով գցեցիք ոտքներիդ, վերջնականապես խայտառակ մի եղեք:




Leave a Comment