Քյուստենդիլից Սոֆիա ուղևորվող ուղևորատար գնացքը հարվածել է սողանքի պատճառով գծերի վրա ընկած ժայռերին և դուրս է եկել գծերից։
Բուլղարիայի ազգային հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, երբ ուժեղ անձրևի ժամանակ գծերի վրա փլուզվել է հողի և ժայռերի զանգված։ Վիրավորներ չկան։
Տարածքում աշխատում են արտակարգ իրավիճակների խմբերը։ Գծի վրա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Բուլղարական երկաթուղիների մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուշացած գնացքներով ուղևորներին կտրամադրվի այլընտրանքային տրանսպորտ։