Փարիզի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում հունվարի 25-ին կայացել է հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Դաշնակահարուհի Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Եղյա եպիսկոպոս Եղիայանը։
Համերգի ընթացքում դաշնակահարուհին, սոպրանո Քրիստին Մենդեզը, մեցցո-սոպրանո և դաշնակահար Լյուսի Դերոյանը, ինչպես նաև բարիտոն-բաս Ադամ Բարոն ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին են ներկայացրել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ընտրյալ գործեր։
