«Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլևս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։
«Մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր և ոչ հիմնավոր սակագնային պայմաններով և չի հանդիսանում «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը։ Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական և արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից։
«Իզի Փեյ» վճարահաշվարկային կազմակերպությունը կարևորում է իր օգտատերերին կայուն, անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործում է այդ պատասխանատվության շրջանակում։
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկվում է օգտվել վճարումների իրականացման այլ հասանելի եղանակներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով ևս «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար վճարումներ կատարելու հնարավորություն չի լինի։
«Ցանկանում ենք ձեզ նախապես տեղեկացնել, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:
Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝
«Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի
Իդրամի տերմինալներով,
Idram&IDBank հավելվածով,
idbanking.am և banking.idram.am առցանց հարթակներով,
Idram Junior հավելվածով
«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Telcell-ը ևս տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն լուծելու հետևանքով 2026 թվականի փետրվարի 1-ից Telcell Terminal-ներով, Telcell Wallet բջջային հավելվածով, ինչպես նաև Telcell-ի մասնաճյուղերում այլևս չեն ընդունվելու «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վճարումներ։
«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր սակագնային պայմաններով, որոնք տնտեսապես անընդունելի են և ենթադրում են ծառայությունների մատուցում՝ վնասով։
«Թել-Սել» ընկերությունը հայտնում է, որ ընդունված որոշման հետևանքով սպառողները կարող են բախվել վճարումների հասանելիության սահմանափակումների և անհարմարությունների։
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկում ենք օգտվել վճարումների հասանելի այլ եղանակներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
422 դիտում