https://arm.sputniknews.ru/20260126/zelenskin-hajtnel-e-erb-kkajana-ukrainaji-harcvov-erakvoghm-handipman-hajvord-puly-98142970.html
Զելենսկին հայտնել է` երբ կկայանա Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման հաջորդ փուլը
Զելենսկին հայտնել է` երբ կկայանա Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման հաջորդ փուլը
Sputnik Արմենիա
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T22:24+0400
2026-01-26T22:24+0400
2026-01-26T22:24+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:«Մենք նախնական խոսել ենք այն մասին, որ թիմերը կրկին կհանդիպեն կիրակի: Լավ կլինի, եթե հաջողվի արագացնել այդ հանդիպման [անցկացման] ժամկետները»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում:Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը հասցրել են քննարկել ռազմական բնույթի տարբեր հարցեր:«Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպման համար», – հավելել է նա:Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ամն, ռուսաստան
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ամն, ռուսաստան
Բաժանորդագրվել
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախնական խոսել ենք այն մասին, որ թիմերը կրկին կհանդիպեն կիրակի: Լավ կլինի, եթե հաջողվի արագացնել այդ հանդիպման [անցկացման] ժամկետները»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում:
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը հասցրել են քննարկել ռազմական բնույթի տարբեր հարցեր:
«Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպման համար», – հավելել է նա:
Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը: