«Հայաստանի ճանապարհներով»․ հայկական երաժշտությունը՝ Փարիզի Սուրբ Մերիի եկեղեցում

2026թ. հունվարի 25-ին, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացավ հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը։

Համերգի ընթացքում դաշնակահարուհի Լիդի Պարգևը, սոպրանո Քրիստին Մենդեզը, մեցցո-սոպրանո և դաշնակահար Լյուսի Դերոյանը, ինչպես նաև բարիտոն-բաս Ադամ Բարոն ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ընտրյալ գործեր։

Համերգը հարստացվեց նաև ասմունքով․ Անտոնի Քոնլոնը ներկայացրեց հայ մեծ գրողների՝ Հայաստանին նվիրված սիրված բանաստեղծությունները։

Leave a Comment