Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Քաղաքականություն

26.01.2026 | 20:39

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը, մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ:

«Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանը դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ունի անցնելու»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment