Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2025 թվականին իրականացրած ծրագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ ընդգծելով ոլորտի կարևորությունը երկրի տնետեսության համար, նա նշել է թվային ճշգրիտ տվյալների տրամադրման ու հավաքագրման անհրաժեշտության մասին։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ 2026 թվականին հայկական գինին միջազգային հարթակներում առաջմղելու ու ներքին շուկայում գինեխմությունը զարգացնելուն ուղղված մարքեթինգային ծրագրերն ու միջոցառումները։
Մասնագիտական քննարկումներ են ծավալվել մի շարք թեմաների շուրջ։

