ԱՄՆ-ն  Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների. «Սպուտնիկ Արմենիա»

ԱՄՆ-ն  Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

 

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ ՀՀ ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, բայց չի նշել նրանց թիվը։

 

«Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», – ասել են նախարարությունից։

 

Այլ մանրամասներ չեն տրամադրել։

 

Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան, այստեղից էլ մեկնել է Ուզբեկստան, ավելի քան 40 արտաքսված անձի է տեղափոխել նաև այդ երկիր։

Leave a Comment