«Ֆլորենս» ռեստորանը վերսկսել է աշխատանքը

Ռեստորանում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ

«Ֆլորենս» ռեստորանը վերսկսել է աշխատանքը


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Ֆլորենս» ռեստորանի, արտադրական գործունեության կասեցումը:


Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:


Նշենք, որ հունվարի 13–ի հայտնի էր դարձել, որ գործունեության կասեցման մասին։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այս կազմակերպությունն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: 





Leave a Comment