Պատրաստ ենք հյուրընկալել բոլոր երկրներին. նախարար

Պատրաստ ենք հյուրընկալել բոլոր երկրներին. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է COP 17-ի աշխատանքներին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը։ Նա նշել է, որ սա համաշխարհային միջոցառում է, իսկ Հայաստանը հյուրընկալող ու նախագահող երկիրն է. «Հրավիրող կողմը ՀՀ-ն է՝ որպես նախագահող, ինչպես նաև ՄԱԿ-ը։ Բոլոր երկրները տեղեկացված են՝ օրերի, միջոցառումների հետ կապված։ Պաշտոնական հրավեր առաջիկայում կուղարկվի»։ Ըստ նրա, առաջիկայում պարզ կլինի՝ որ երկրներն են հաստատել իրենց մասնակցությունը, որ երկրները՝ ոչ. «Առայժմ վաղ է այդ մասին խոսելը»։

Հարցին՝ Ադրբեջանին ուղարկվելու՞ է հրավեր, նա նշել է. «Հրավերն ուղարկվելու է ՄԱԿ-ի հետ համատեղ։ Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրին։ Միջոցառման խորագիրը հենց այն է, որ միասին աշխատենք բնապահպանական խնդիրների շուրջ, և այդ աշխատանքներից չի կարելի որևէ երկրի դուրս թողնել, և մենք պատրաստակամ ենք հյուրընկալել բոլոր երկրներին, բոլոր պատվիրակություններին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment