Փաշինյանն ու ՍԴՀԿ ատենապետը քննարկել են խաղաղության օրակարգն ու համագործակցությունը – Նորություններ 26.01.2026

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին՝ պետական և քաղաքական նշանակության հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:

Հանդիպման ընթացքում գործադիրի ղեկավարը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական երկխոսությունն ու արդյունավետ գործակցությունը երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է Հնչակյան կուսակցության զորակցությունը Կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ հատուկ շեշտադրում կատարելով խաղաղության օրակարգի առաջմղման անհրաժեշտության վրա: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող առանցքային թեմաներին:

Leave a Comment