Modex խորհրդատվական կենտրոնը ներկայացրել է 2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների հարկերի վիճակագրությունը։
69 ՏՏ ընկերություն պետբյուջեի համար ապահովել է 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, նախորդ տարվա 3.5%-ի փոխարեն։
69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 14 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 53.5%-ը (7,501 միլիոն դրամ), որին հաջորդում է Synopsys Armenia ընկեորթյունը, որն ապահովել է շահութահարկի 6%-ը (856 միլիոն դրամ)։
ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 11-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:
2024թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:
Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։
