Առաջիկա երկու օրերին ևս Երևանում մառախուղ է սպասվում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՓԾ-ն ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հունվարի  27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Снимок

Երևան քաղաքում`

Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը  սպասվում է մառախուղ։

Снимок 1

Leave a Comment