ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի ընտրական առաքելության հետ համագործակցությունը


Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:  


ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և ընտրական գործընթացների ապահովմանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հետ բաց և կառուցողական գործընկերության ամրապնդմանը՝ ուղղված առավել համակարգված բարեփոխումների իրականացմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, ընտրական մարմինների ինստիտուցիոնալ պատրաստվածության և ժողովրդավարության դիմակայունության մակարդակի բարձրացմանը։


Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը լավ հնարավորություն է Հայաստանի առաջնահերթ կարիքները բացահայտելու, հիբրիդային սպառնալիքներին առնչվող ռիսկերը գնահատելու, ընտրական բարեփոխումներին միջազգային աջակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ամրապնդելու համար։

Դիտումների քանակ1

Leave a Comment