«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան

«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է։ Իրանի ափերին են մոտեցել ամերիկյան ավիակիրներ և մեծ քանակության զորք ու զինտեխնիկա, Իսրայելն իր զորքը բերել է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի ու մեդիայի միջոցով հայտարարել առաջիկա 1-2 օրվա ընթացքում Իրանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու մասին։
Չինաստանից արդեն 10 ռազմական բեռնատար ինքնաթիռ է շտապ մեկնել Իրան՝ տեղ հասցնելով մեծ քանակության զենք, զինամթերք ու ՌԷՊ միջոցներ։ Ռուսաստանը ևս զենքեր է ուղարկում Իրան։
Արևմտյան շատ քաղաքագետներ պնդում են, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը ժամերի, գուցե օրերի ընթացքում կհարձակվեն Իրանի վրա։
Ինձ հետաքրքրում է հայ քաղաքագիտական վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կարծիքը։
Խնդրում եմ, արձագանքեն տարածաշրջանից տեղյակ մարդիկ։ Հետաքրքիր ու օգտակար կլինի լսել լուրջ վերլուծություններ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան

Leave a Comment