Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով երկարացրեց ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը։
Դատախազը պահանջել էր երկարացնել երեք ամսով։
Միաժամանակ, դատարանը թույլատրեց քահանային մասնակցել պատարագների՝ բացառելով շփումն այլ անձանց հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը մեկ ամսով երկարաձգել էր նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը։
Այսօր Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մկրտիչ եպիսկոպոսի ու Գարեգին քահանայի դատավարությունը։
