Դատավորը 1 ամսով երկարացրեց Մկրտիչ Սրբազանի կալանքը, վերացրեց սահմանափակումները

Դատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը։ Միևնույն ժամանակ դատավորը որոշեց, որ նրա նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին վերագրվում է ընդդիմության հանրահավաքներին իբր մասնակցել ստիպելը։ Այս գործով տուժողներ են ճանաչվել արդեն կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment