Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն



Tert.am-ը գրում է.


Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։



Sputnik Արմենիայի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում 118-ը, 40 բացակա կա։

«Քննությունը մեկնարկել է 11։30–ին ևկտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։ Գործընթացն անպայմանորեն դիմորդի շահերից պետք է լինի, որովհետև նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում և օգտվել միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից (ամառայինից բացի խմբ)»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment