Խաղաղության խորհո՞ւրդ, թե՞ ՄԱԿ-ի այլընտրանք․ վերլուծաբանը՝ Թրամփի իրական նպատակների մասին

https://arm.sputniknews.ru/20260126/khaghaghutjan-khvorhurd-te-mak-i-ajlyntranq-verlutsabany-trampi-irakan-npatakneri-masin-98116357.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98013726_158:0:2689:1898_1920x0_80_0_0_6a744d893c488699ae92a6e4fc0a8700.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բենիամին պողոսյան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, ամն

բենիամին պողոսյան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, ամն

Բաժանորդագրվել

Պողոսյանի խոսքով՝ ցանկացած պետություն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է միանա մի կազմակերպության, որտեղ նախագահն ի սկզբանե ցմահ է և որը ստեղծվում է ոչ մի բանի հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Խաղաղության խորհուրդը, որը սկզբում նախատեսված էր բացառապես Գազայի խնդրով զբաղվելու համար, այսօր Թրամփը փորձում է վերածել նոր միջազգային կառույցի, նույնիսկ՝ այլընտրանք ՄԱԿ-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ խոսելով Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող կառույցի իրական նպատակների մասին։
Հունվարի 22-ին Դավոսում Թրամփը և ևս 18 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ստորագրել են Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: ԵՄ երկրներից նախաձեռնությանը միացել են միայն Հունգարիան և Բուլղարիան։

Քաղաքագետը հիշեցնում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն՝ այս Խաղաղության խորհուրդը պետք է ունենար գործունեության հստակ ժամկետ և ավարտ՝ գործելով մինչև 2027 թվականի վերջը, այսինքն՝ երկու տարի։ Սակայն Թրամփը, օգտագործելով այդ որոշումը, փորձում է այն վերածել բոլորովին այլ՝ գլոբալ քաղաքական ազդեցության գործիքի, որտեղ նա գրեթե թագավորական լիազորություններով է և իրեն նշանակել է այդ կազմակերպության ցմահ նախագահ։

«Եթե ուսումնասիրենք այդ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, այնտեղ Գազայի մասին ընդհանրապես ոչինչ չկա, ժամկետների մասին ոչինչ չկա, և հսկայական լիազորություններ են տրված կազմակերպության նախագահին՝ Թրամփին։ Առանց նրա հաստատման որևէ որոշում չի կարող ընդունվել, նա փաստացի ունի վետոյի իրավունք։ Ավելին, փաստաթղթում նշված է, որ նախագահը կարող է փոխվել միայն կամավոր հրաժարականի դեպքում, բայց նույնիսկ այդ դեպքում հաջորդ նախագահը պետք է նշանակվի գործող նախագահի կողմից։ Այսինքն՝ Թրամփը տեսականորեն կարող է ցմահ լինել այդ կազմակերպության նախագահ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Եթե խոսենք բիզնես լեզվով՝ ստեղծվում է մի կազմակերպություն, որտեղ Թրամփը դառնում է տնօրենների խորհրդի նախագահ գրեթե անսահմանափակ լիազորություններով և բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթով», -նշեց Պողոսյանը։

Այս իրավիճակում, ըստ նրա, պատահական չէ, որ ազդեցիկ պետություններից շատերը չեն միացել այդ կազմակերպությանը, քանի որ փորձում են նախ հասկանալ՝ ի՞նչ է իրականում այս կառույցը։ Եվ դա զարմանալի չէ։

«Ցանկացած պետություն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է միանա մի կազմակերպության, որը ստեղծվում է ոչ մի բանի հիման վրա։ Վերցրել են ՄԱԿ անվտանգության խորհուրդը, խնձորից ավտոմեքենա են սարքել. ինչո՞ւ պետք է դառնա մի կազմակերպության անդամ, որտեղ նախագահն ի սկզբանե ցմահ է, միապետության և թագավորության տպավորություն է ստեղծվում»,-նշում է վերլուծաբանը։

Իսկ այն 18 երկրների ղեկավարները, որոնք որոշել են միանալ Թրամփի նախաձեռնությանը, Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով, նրանք են, որոնք այս պահի դրությամբ պատրաստ են ասել ցանկացած բան, ինչ Թրամփն է ասում կամ ինչ-որ ակնկալիքներից, կամ ինչ-որ վախերից ելնելով։

Ինչ վերաբերում է Թրամփի ակնկալիքներին՝ քաղաքագետի մոտ տպավորություն է, որ Թրամփը փորձում է ապահովել իր համար էական միջազգային ու ցմահ դիրք։ Չի բացառավում նաև, որ նա դա դիտարկում է որպես պաշտպանություն հնարավոր ապագա քրեական հետապնդումներից, եթե 2028-ին դեմոկրատները վերադառնան իշխանության, ինչպես նաև որոշ առումով բավարարում է իր հավակնությունները։

Պողոսյանի գնահատմամբ՝ ներկայում միջազգային հարաբերությունները բարձրագույն մակարդակում անհասկանալի շոուի է վերածվել։

ԵՄ–ն փորձում է փրկել դիմագիծը, բայց ուշ է. միջազգայնագետը` Թրամփի ծրագիրը մերժելու մասին

«Մենք տեսնում ենք, որ բոլորը քծնում և սիրաշահում են նախագահ Թրամփին՝ մտքում գուցե նրան հայհոյելով, բայց ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Թրամփը ցերեկը հայտարարում է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների կազմում, հակառակ պարագայում մաքսատուրքեր պիտի կիրառի, մի քանի ժամ հետո ասում է, որ մաքսատուրքեր չի կիրառի։ Իսկ վաղ առավոտյան կարող է ասել, որ ինքը նորից մաքսատուրքեր է կիրառում։ Կամ երեկոյան Զելենսկին քննադատում է եվրոպացիներին, վաղը առավոտյան եվրոպացիներին հանդիպելուց հետո կասի, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են»։

Ներկայիս համաշխարհային առաջնորդները 24 ժամվա ընթացքում 24 անգամ կարող են տարբեր հակադիր կարծիք հնչեցնել, եզրափակեց Պողոսյանը։

Leave a Comment