Սաակաշվիլին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ստեղծելու ծրագրի մասին


Միջազգային


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Բաքվի և Երևանի՝ տարածաշրջանում նոր տարանցիկ միջանցք ստեղծելու և երկու երկրների միջև ուղիղ տրանսպորտային կապ սկսելու ծրագրերին։

Այդ մասին նա գրառում կատարել է իր Facebook սոցիալական ցանցի էջում:

«Այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին։ Վրաստանը հայտնվել է ծայրահեղ դժվարին աշխարհաքաղաքական փակուղու մեջ, որը շուտով կավարտվի կամ մեր լուծարմամբ որպես անկախ պետություն, կամ մեր ազատագրմամբ մաֆիայի պարոն Իվանիշվիլիի ճիրաններից և երկիրը կվերադառնա արագ զարգացման ուղու վրա», – գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում։


Leave a Comment