Իրանը չեղարկել է երկրում միջազգային համացանցի հասանելիության բոլոր սահմանափակումները

26 Հունվարի, 2026

Իրանը չեղարկել է երկրում միջազգային համացանցի հասանելիության բոլոր սահմանափակումները, հայտնում է TASS–ը իրանյան դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։

«Արդեն չեղարկված են ոչ միայն ազգային ինտերնետ-հարթակի սահմանափակումները բոլոր ոլորտներում, այլև աստիճանաբար՝ սկսած հունվարի 19-ից, հանվում են միջազգային ինտերնետ-սահմանափակումները», — ասել է գործակալության զրուցակիցը։

Նամակով համապատասխան մարմիններին երկրի  նախագահը  պահանջել է հանել  բոլոր սահմանափակումները ինտերնետ-շուկայի աշխուժացման և հանրության նկատմամբ միջազգային ինտերնետ մուտքի ապահովման համար՝ գործընթաց, որը ներկայումս գտնվում է իրականացման փուլում»։

Leave a Comment