Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսերը ոչ միայն պատուհաս, այլ նաև պատճառ են դառնում, որ շատ վարորդներ անկախ իրենց կամքից խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ փոսը շրջանցելու համար, երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուս վարորդների համար։
Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ, արդյոք տեղյա՞կ են, որ ոստիկանության վարչական շենքի մոտ այդ փոսերը պետք է օր առաջ գոնե ասֆալտով փակեն։
Ի դեպ, հատուկ Երևանի քաղաքապետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ՆԳՆ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավանաբար նկատած կլինի ոչ միայն փոսերը, այլև որ իբրև պաշտպանիչ վահան օգտագործել են անվադողերն ու ոստիկանության փարոսիկներով հատուկ ժապավեններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: