
Մեքսիկայի Սալամանկա քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ 11 մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել, հաղորդում է Jornada-ն։
Նշվում է, որ ընկերական հանդիպման ժամանակ երկու մեքենա է մոտեցել սպորտային համալիրին, որի ներսում գտնվող անհայտ անձինք սկսել են կրակել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են ավելի քան 100 պարկուճ։ Ոստիկանությունը հարցաքննում է վկաներին։
Հարձակվողները փախել են։