Թե բա խնդրանքով դիմել են… Արցախում մնացածներին պահել են գերի. չի կարելի օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը՝ չի կարելի… Տիգրան Պետրոսյան


Հասարակություն


Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 «Պարզվում է, որ վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում։ Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն` վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում։

Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում, բերեցին մինչև Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին և հանձնեցին հայերին:

Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա՝ էթնիկ զտման վերջին ակորդն էր…

Թե բա խնդրանքով դիմել են…

Արա լավ, խաղաղություն եք ուզում` լավ եք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը չի կարելի… չի կարելի… չի կարելի…»։


Leave a Comment