Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է.
Սիրելի՛ երիտասարդներ,
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով։
Ձեզանից շատերը հնարավորություն կունենան անձամբ մասնակցել հանդիպմանն ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։