Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ
Սաակաշվիլին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանում նոր
տարանցիկ երթուղի ստեղծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրում սկսելու
ծրագրերի մասին հայտարարությանը։
«Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ այսօր
տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի տարածքով, իսկ վաղը կանցնի Հայաստանի միջով,
ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 90-ական և 2000-ական
թվականներին։ Վրաստանը հայտնվել է ծայրահեղ դժվարին աշխարհաքաղաքական փակուղում,
որը շուտով կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետություն, լուծարմամբ, կամ մաֆիոզ Իվանիշվիլիի
ճիրաններից մեր ազատագրմամբ և երկրի՝ անշեղ զարգացման ուղի վերադարձով»,- գրել է
Սաակաշվիլին Ֆեյսբուքում։