Երևանի բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսահսկման սարքեր․ Ավինյան

Այս որոշման արդյունքում հնարավորություն է ստեղծվում հսկել,  զգոն լինել և նույնիսկ կանխարգելել մանկապարտեզներում եղած վատ երևույթները

Երևանի բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսահսկման սարքեր․ Ավինյան


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրումը պետք է շարունակվի և ամբողջացվի ամբողջ Երևանով, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։


«Վստահորեն, սա մեր երեխաներին մատուցվող ծառայության որակի բարելավմանն է միտված», – նշեց Ավինյանն՝ ընդգծելով, որ տեսահսկման սարքերին հասանելիություն պետք է ունենան շատ սահմանափակ մարդիկ։


Քաղաքապետի խոսքով՝ այս որոշման արդյունքում հնարավորություն է ստեղծվում հսկել, զգոն լինել և նույնիսկ կանխարգելել մանկապարտեզներում եղած վատ երևույթները։ 


«Երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները, կարելի է ասել, գրեթե բացառում ենք այս մեխանիզմներով», – ասաց Ավինյանը։ 


Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ ներկայումս տեսահսկման համակարգեր են տեղադրված Երևանի 42 մանկապարտեզներում (շուրջ 1700 տեսախցիկ), որոնք սպասարկում են 353 խումբ, և իրականացվում է ամենօրյա վերահսկողական կենտրոնացված դիտարկում։


Leave a Comment