Ինչպես ակտիվացնել առողջության ապահովագրության փաթեթը․ ԱՆ–ն ուղեցույց է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ՈւՂԵՑՈՒՅՑ․ ինչպես ակտիվացնել առողջության ապահովագրության փաթեթը․ ՎԻԴԵՈ

Ինչպես ակտիվացնել առողջության ապահովագրության փաթեթը․ ԱՆ–ն ուղեցույց է հրապարակել (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեսահոլովակ, որում բացատրվում է, թե ինչպես է ակտիվանում առողջության ապահովագրության փաթեթը։


ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին 


2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված է 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը ներառում է նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կազմում է տարեկան 129,600 դրամ, որը վճարվում է ամսական։   


Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 


2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։





 


Leave a Comment