
Իրանին հնարավոր հարվածը կնշանակի լուրջ ապակայունացում տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք ակնկալում ենք զսպվածություն բոլոր կողմերից և, իհարկե, բացառապես խաղաղ բանակցությունների հանձնառություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան։