Դավոյան Արփոյի նոստալգիան, նկատենք, ոչ մի իրական հիմք չունի. պնդումը, թե ԽՍՀՄ տարիներին հայերն ու ադրբեջանցիները ապրել են անխաթար համերաշխության մեջ, չի դիմանում որևէ քննադատության։ Արփոն չի ցանկացել հիշատակել այն փաստը, որ հենց «քիրվայության» տարիներին հայաթափվեց Նախիջևանը, իսկ Արցախում, 1960-ականներից սկսված, Բաքուն փորձեց Նախիջևանի ճակատագրին արժանացնել նաև Արցախը, սակայն շնորհիվ արցախցիների համառության թուրքերին դա չհաջողվեց: Դե իսկ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի մասին չարժե անգամ հիշատակել, որոնք թեպետ ԽՍՀՄ գոյության ամենավերջին շրջանում տեղի ունեցան, սակայն շատ լավ են բնութագրում հայերի նկատմամբ ադրբեջանցիների մոտ առկա էթնիկ ատելության աստիճանը:
Քիչ թե շատ նորմալ հարաբերություններ Հայաստանն ու Ադրբեջանն ունեցել են բացառապես Սովետի «երկաթյա բռունցքի» շնորհիվ: Հիմա չկա ոչ մի Սովետ, այլ կան թուրքեր՝ իրենց դաշնակիցներով հանդերձ, որոնք անկեղծ լինենք, խորապես թքած ունեն հայերի վրա: Իսկ թե ինչ ծրագրեր ունեն թուրքերն այստեղ, Արփոն բոլորից լավ կիմանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: