Ամերիկայում ուժգին փոթորիկը ազդել է երկրի կեսի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամերիկայում ուժգին փոթորիկը ազդել է երկրի կեսի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռոքիի լեռների հարավայի շրջաններից մինչև Նյու Ինգլենդ տարածվող հսկայական փոթորիկը արդեն ազդել է ԱՄՆ բնակչության շուրջ կեսի վրա։

Երկրի Ազգային եղանակային ծառայության տվյալներով, 37 նահանգում՝ ավելի քան 180 միլիոն մարդ, տուժել է այս արտակարգ իրավիճակից։ Տասնյոթ նահանգում և Կոլումբիայի շրջանում արտակարգ դրություն են հայտարարվել։

NBC-ն հաղորդում է առնվազն յոթ զոհի մասին՝ երկուսը Լուիզիանայում, մեկը Տեխասում, մեկը Կանզասում և երեքը Թենեսիում։ Հյուսիսարևելյան շրջաններում ձյան շերտը կարող է հասնել 60 սանտիմետրի։

Ավելի քան 14,400 թռիչք չեղարկվել է, ինչը COVID-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նկարագրել է իրավիճակը որպես «արկտիկական շրջափակում»՝ նշելով, որ Կանադայի սահմանին ջերմաստիճանը իջել է մինչև -45 աստիճան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment