Ադրբեջանը հայտնել է 2025-ին դեպի Հայաստան արտահանված 788 000 դոլարի ապրանքի մասին

2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788 800 դոլարի ապրանք, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում աննելով երկրի ​​մաքսային կոմիտեի տվյալներին։

Գործակալության տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանում տեղի չի ունեցել։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:

Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Leave a Comment