
Իրանում անցած տարվա դեկտեմեբերի 28-ից սկսված բողոքի ցույցերի քսանիններորդ օրվա վերջին ամփոփված տվյալների համաձայն, զոհվածների թիվը հասել է 5848-ի: Նրանցից 5520-ը ցուցարարներ են, 77-ը՝ անչափահասներ, 209-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, իսկ 42-ը՝ քաղաքացիական անձինք կամ ոչ ցուցարարներ, հայտնում է HRANA իրավապաշտպան կազմակերպությունը։
HRANA-ի տվյալներով՝ ձերբակալվել է 41,283 մարդ։