ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան – CIVILNET

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած խաղաղության համաձայնագրի պահպանումը երաշխավորելու համար։ Սա դաժան պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց ես վերջ եմ դրել, բայց հիմա մենք ունենք բարեկեցություն և խաղաղություն»,- գրել է Թրամփը։ Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։ «Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով […]

Leave a Comment