Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ծրագիր ունեն Երևանի բոլոր մանկապարտեզներում տեսահսկման սարքեր տեղադրել։
«Շատ կարևոր որոշում էր, որ կայացրինք՝ տեսահսկման սարքեր տեղադրել մանկապարտեզներում։ Կարծում եմ՝ մենք չպետք է սահմանափակվենք միայն 42 մանկապարտեզներով, որտեղ տեղադրել ենք։ Այս աշխատանքը պետք է շարունակենք ու ամբողջացնենք Երևանով։ Սա մեր երեխաներին մատուցվող ծառայության որակի բարելավմանն է միտված, և այս տեսահսկման սարքերին հասանելիությունը շատ սահմանափակված մարդկանց քանակ պետք է ունենա», – ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ այս տեսահսկման սարքերի տեղադրումով կարողացել են կանխարգելել վատ երևույթները, որոնք եղել են մանկապարտեզներում։
«Ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները գրեթե բացառել ենք այս մեխանիզմով», – նշել է Ավինյանը։
