Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Հունվարի 26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ Հայաստանում կան փա ճանապարհ, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Հիմնադրամից հստակեցրել են, որ բաց են ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները։

Միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Վարդենյաց լեռնանցքը։ Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հիմնադրամից վարորդներին հորդորել են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment