Մինչ Թրամփ-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում․ միջազգայնագետ



Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ Թրամփ-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։



«Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու:


Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին և սա հանդիպման արդյունք է…»,-գրել է  նա։


Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ փետրվարին Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Նա նաև հայտարարել է․ «Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment