Կինը ծննդաբերել է խցանումների մեջ հայտնված մեքենայում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համբուրգի Ռիսսեն շրջանում կինը ծննդաբերել է մեքենայում, մինչ ընտանիքը շտապում էր հիվանդանոց -11 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանի պայմաններում:

«Զույգը հասկացավ, որ ժամանակին չի հասնի կլինիկա՝ սառցակալած ճանապարհների և գագաթնակետային ժամերի երթևեկության պատճառով, ուստի որոշեց շտապօգնություն կանչել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցը հեռախոսով օգնեց նրանց ծննդաբերել երեխային: Մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը, երեխան արդեն ծնվել էր»:

Մայրը և նորածինը զննվել են, և նրանց վիճակը բավարար է եղել։ Ծննդաբերությունից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտության համար։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment