
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել Եվրոպայի առաջնությունում: B խմբի առաջին տուրում Ուկրաինային գերազանցելուց հետո մեր թիմը 2-րդ տուրում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել ուկրաինացիների նկատմամբ։
Երրորդ տուրում՝ հունվարի 28-ին, Հայաստանի թիմը կմրցի Լիտվայի թիմի հետ։