Գորիսում վիճաբանության ժամանակ նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել

Բաժանորդագրվել

ԶԼՄ տեղեկություններով` զոհվածներից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գորիսում զինված միջադեպ է եղել: Sputnik Արմենիային ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

«Քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ–ից։

ԶԼՄ տեղեկություններով` զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին վարորդն է, իսկ վեճը կենցաղային հողի վրա է եղել։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Leave a Comment