Եվրոպական Միությունը և Հնդկաստանը մոտ են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին, կիրակի օրը հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
«Մեծ հաճույք է գտնվել Հնդկաստանում։ Սա իմ 10-րդ անձնական հանդիպումն է նախարար Պիյուշ Գոյալի հետ, և վստահ եմ՝ մենք մոտենում ենք ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին», – սոցիալական ցանցերում գրել է Շեֆչովիչը։
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հաջորդ շաբաթ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարին համաձայնագիրն անվանել էր «պատմականորեն աննախադեպ սպառողական ազդեցության առումով»։
Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Լուիս Սանտոս դա Կոստան ասել է, որ «Հնդկաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է»: