Aurora News | Թրամփը Անքորիջում է Ռուսաստան այցելելու հրավեր ստացել․ Ռյաբկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անքորիջում Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իհարկե, նախագահ Թրամփին Անքորիջում Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավեր է ուղարկվել», – ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ։

Ռյաբկովը հավելել է, որ այդ գաղափարը դեռևս չի մշակվել։

Leave a Comment