Aurora News | Հունգարիային չի կարելի վախեցնել․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի զիջի ճնշմանը կամ սպառնալիքներին։

«Հունգարիային չես կարող վախեցնել։ Նախագահները գալիս և գնում են, անձնական վիրավորանքներ կարող են լինել, բայց Հունգարիայի արժանապատվությունը քննարկման առարկա չէ», – գրել է Օրբանը X-ում՝ հավելելով, որ «Զելենսկին լավ կանի հիշել դա»։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Զելենսկին, ի թիվս այլ բաների, նշել է, որ «յուրաքանչյուր Վիկտոր, ով ապրում է Եվրոպայի հաշվին, բայց վաճառում է նրա շահերը, արժանի է ապտակի»։

Այս վիրավորանքներին ի պատասխան՝ Օրբանը զգուշացրել է, որ կյանքը ամեն ինչ իր տեղը կդնի, և բոլորը կստանան այն, ինչին արժանի են։ Նա նաև Զելենսկուին անվանել է մի մարդ, ով «չի կարող կամ չի ուզում ավարտել պատերազմը»։

Leave a Comment