Հայաստանի ֆուտզալի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում է – CIVILNET

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր։ ԵՎՐՈ-2026-ի երկրորդ խաղում Հայաստանը 5-4 հաշվով Չեխիայի հավաքականին՝ ապահովելով իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Հայաստանի կազմից դուբլի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը, մեկական գոլով աչքի ընկան Վլադիմիր Սանոսյանն ու Արթուր Պետրոսովը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։ Խմբային փուլի առաջին խաղում հունվարի 22-ին Հայաստանը հաղթել էր նաև Ուկրաինային՝ 2-1 հաշվով։ Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Հավաքականն անցած տարի է նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր՝ իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ֆուտզալի հավաքականը այդպիսով դարձել է Հայաստանի պատմության մեջ խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման […]

Leave a Comment