Թրամփը սպառնացել է Կանադային՝ 100 տոկոս մաքսատուրքով, իսկ Կանադայի վարչապետին անվանել է նահանգապետ։ Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։ «Եթե նահանգապետ Քարնին կարծում է, որ պատրաստվում է Կանադան դարձնել Չինաստանի համար «փոխադրման նավահանգիստ»՝ ապրանքներ ու արտադրանք ԱՄՆ ուղարկելու համար, ապա նա խիստ սխալվում է: Չինաստանը կուտի Կանադային, լիովին կսպառի այն և կոչնչացնի նրանց բիզնեսները, սոցիալական կառուցվածքն ու ընդհանուր կենսակերպը»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ եթե Կանադան համաձայնագիր կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ-ն 100 տոկոս մաքսատուրք կկիրառի ներմուծվող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի նկատմամբ: Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի հարցերով պատասխանատու Կանադայի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը շաբաթ օրը X-ի եթերում […]