Թիթիզ Հռիփսիմեի խեղճ օրերը. 87-ամյա կինը արժանապատիվ ծերություն է պահանջում – 5tv

Միլիոնների պարգևավճարները իրենց կառավարման արդյունավետությամբ բացատրող կառավարիչներին իր ցուրտ մեկսենյականոց է հրավիրում 87-ամյա Հռիփսիմեն: 

Օրը մեկ անգամ է կարողանում հաց ուտել, բայց անգամ այդ մի կտոր հացն է կոկորդին մնում, երբ միացնում է հեռուստացույցը ու իմանում՝ ինչ է կատարվում իր երկրում. Արցախի հանձնումն ու Հայ Առաքելական եկեղեցու պաշարումը ավելի շատ ցավ են պատճառում նրան, քան սեփական գրպանի դատարկությունը: 

Leave a Comment