Ճապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաների

Ճապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաների

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Տոկիոյի կենդանաբանական այգում՝ հրաժեշտ տալու Ճապոնիայում մնացած վերջին պանդաներին: Երկվորյակներ Սյաո Սյաոն և Լեյ Լեյը վերադարձվում են Չինաստանին։

Պանդաները ծնվել են Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում, բայց պատկանում են Չինաստանին, քանի որ նրանց ծնողներին կենդանաբանական այգին վարձակալել էր Չինաստանից: Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունների սառեցման ֆոնին վարձակալության պայմանագիրը չի երկարաձգվի, և բոլոր պանդաները վերադարձվում են հայրենիք։

Եղբայրների և քույրերի հեռացմամբ Ճապոնիան 1972 թվականից ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment