Գիտությունը կկարողանա հաղթահարել մարդու ծերացման բնական պրոցեսին ·

Գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ գիտությունը կկարողանա հաղթահարել մարդու ծերացման բնական պրոցեսին, եթե կարողանա բացահայտել նրա հիմնարար պատճառները։

Այս մասին Մասկն ասել է Դավոսի Գլոբալ տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։

«Կարծում եմ, որ երբ կարողանանք պարզել, թե ինչն է առաջացնում ծերացում մարդկանց մոտ, կհասկանանք, թե դա ինչքան նուրբ երեւույթ է»,- ասել է Մասկը։ Նա մանրամասնել է, որ մարդու օրգանիզմի բջիջները ծերացնում են գործնականում նույն արագությամբ, ինչը վկայում է այն մասին, որ առկա է ընդհանուր կենսաբանական պրոցես։

Գործարարը նկատել է, որ դեռ խորությամբ չի ուսումնասիրել հարցը, սակայն կարծում է, որ ծերացման բնույթը վկայում է կոնկրետ կենսաբանական մեխանիզմի առկայության մասին, որը եթե բացահայտվի, հնարավոր կլինի նաեւ հաղթել ծերացմանը։

Leave a Comment