Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են կեղծ գրառումներ՝ «Երևան Սիթի» և «Քարֆուր» սուպերմարկետների անունից։ Գրառումներում նշվում է, թե «Երևան Սիթի»-ն քերծվածքների պատճառով չվաճառված խոհանոցային տեխնիկա է նվիրում, իսկ «Քարֆուրը»՝ խանութի տարեդարձի առթիվ բջջային հեռախոսներ և գնումների վաուչերներ։ «Նվիրում ենք 400 խմորախառնիչ, որոնք աննշան քերծվածքների և փոսերի պատճառով չեն վաճառվում։ […] Պարզապես մուտքագրեք @ և սեղմեք «գունանշել»։ Եթե այն կապույտ դառնա, ապա ընտրությունը ձերն է»,- նշված է «Երևան Սիթի»-ի անունից տարածված գրառման մեջ։ Սուպերմարկետներից բացի, գրառումներ են տարածվում նաև Samsung ընկերության անունից՝ իբր վերջինս լվացքի մեքենաներ է նվիրում։ Այս գրառումները հավաքում են հարյուրավոր հավանումներ և տարածումներ, սակայն դրանք կեղծ են։ Դրանց […]